Ցզինյան քաղաքի (Ցզյանսու նահանգ, Արեւելյան Չինաստան) շուրջ 680 հազար բնակիչ առանց խմելու ջրի է մնացել, հայտնում է քաղաքի կառավարությունը:

«Գործարկվել է  արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագիրը», - ասվում է հայտարարությունում:

Սա Չինաստանում նմանատիպ առաջին դեպքը չէ: Այս տարվա ապրիլին Հանսու նահանգի վարչական կենտրոն Լանչժոու քաղաքի բնակիչները առանց խմելու ջրի էին մնացել` ջրամատակարարման համակարգ բենզոլի ներթափանցման հետեւանքով, որը դարձել էր խանութներում ջրի դեֆիցիտի պատճառ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: