Երեւան քաղաքի վարչությունից, մայիսի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 41-ամյա Սիրանուշ Թ.-ն եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ հարեւանուհին փորձել է դանակահարել իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ Նորք-Մարաշի 15-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 33-ամյա Հասմիկ Թ.-ն ձեռքերով հարվածել է իրեն եւ դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Նշանակավել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























