Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մի ծառայող, մայիսի 8-ին, ժամը 16.00-ին, «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ շրջագայելիս` նկատել է մի քաղաքացու, որը սեւ ձեռնոցներով եւ հարմարեցված մետաղալարով փորձել է բացել «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ դուռը, սակայն նկատելով իրեն` նետել է ձեռնոցներն ու մետաղալարը, եւ փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության բաժնում պարզվել է, որ նա 38-ամյա Համլետ Մ.-ն է:

Կատարվում է նախաքննություն: