Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Ալ. Մանուկյան փողոցի խաչմերուկում, մայիսի 8-ին, ժամը 01.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻԱ» մակնիշի տաքսի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը եւ տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: