Օդեսայի մարզում մայիսի 9-ին բուժհաստատություն է տեղափոխվել Իզմայիլի քաղխորհրդի պատգամավոր, 1970թ. ծնվ. Յուրի Դմիտրիեւը՝ որովայնի հրազենային վնասվածքով:
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ նշված վնասվածքը նրան հասցրել է անհայտ անձը` հրազենից կրակելով, երբ տուժածը իր մեքենայում էր», - փոխանցում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՆԳՎ-ի մամուլի ծառայությունը:
Տուժածն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Հարուցվել է քրեական գործ` Ուկրաինայի ՔՕ-ի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 115-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ):
Քննչական-հետախուզական գործողությունները շարունակվում են:





























