Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացված գրության հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, մայիսի 7-ին, ժամը 17.00-ին, մեկնած օպերատիվ խումբը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ մուտքի նկուղում կատարել է զննություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել են ինքնաձիգի մասնատված եւ կտրատված մասեր, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ եւ ինքնաձիգի 3 պահունակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: