Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել եւ մայիսի 8-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 40-ամյա Սարգիս Ս.-ն, որը 2000 թ. մայիսի 26-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարգիս Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: