Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով, մայիսի 8-ին, ժամը 20.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Հայաստն է տեղափոխվել 25-ամյա Գեւորգ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գեւորգ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:




























