Ոստիկանության Մաշտոցի բաժնում, ապրիլի 23-ին հաղորդում էր ստացվել մի քաղաքացուհու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` բերման է ենթարկվել 2 անձ: Պարզվել է, որ գողությունը կատարել է 53-ամյա Արամայիս Թ.-ն:
Կատարվում է նախաքննություն:




























