Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր գործողությունները միտումնավոր «չեն հասկացվի» եւ սխալ կներկայացվեն արեւմտյան առաջնորդների եւ լրատվամիջոցների կողմից, գրում է ամերիկացի փորձագետ եւ Արեւմուտքի արտաքին քաղաքականության  ոլորտում մասնագիտացած հրապարակախոս Դիանա Ջոնսթոունը:

Ըստ նրա` գոյոթյուն ունի լուռ համաձայնություն, որի նպատակն է վերսկսել սառը պատերազմը եւ Արեւմուտքն ապահովել բավական լուրջ «թշնամով»` ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրը փրկելու եւ մնացած ամբողջ աշխարհի դեմ տրանսատլանտյան հանրությանը համախմբելու համար: 

Մինչդեռ Պուտինը Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ ցանկանալու ոչ մի դրդապատճառ չունի, եւ  շատ լուրջ պատճառներ կան անելու  այն ամենն, ինչ իր ուժերի սահմաններում է` դրանից խուսափելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի բնակչության համար ռուսական զինված ուժերի ցանկացած կիրառում կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի շատ «դիվականացմանը» եւ կօգտագործվի  ողջ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայելու համար: Ընդ որում, տարածաշրջանի երկրները մեծ գումարներ կծախսեն  «պաշտպանության» վրա` գնելով ամերիկյան ռազմական սարքավորումներ:

«Ուկրաինայի ողջ գործողությունը» կծրագրվի Ռուսաստանին այդ թակարդը գցելու նպատակով, գրում է փորձագետը: Այդ պատճառով էլ Վաշինգտոնը վերադառնում է Ռուսաստանին «զսպելու» եւ «մեկուսացնելու» սառը պատերազմի քաղաքականությանը, Պուտինը բանակցություններ է վարում ԵԱՀԿ նախագահի հետ` հուսալով վերջ դնել կոնֆլիկտին: