Իրանում, այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան տեղի ժամանակով 04.38-ին, երկրի հարավ-արեւելքում գտնվողն Քերման նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Իրանի տարածքում մայիսի 8-ի ցերեկը երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արեւմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի եւ Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:




























