Մայիսի 6-ին «Հայփոստը» շրջանառության մեջ դրեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված նամականիշ։ Նամակինիշին պատկերված են Մայր Հայաստան հուշարձանը եւ Հայրենական մեծ պատերազմի շքանշանը։

Մարման պաշտոնական արարողությանը ներկա «Հայփոստի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը նշեց, որ առաջիկայում «Հայփոստը» կսկսի նաև փոստբանկային ծառայությունների մատուցումը եւ մինչեւ տարեվերջ կնորացվեն մոտ 50 փոստային բաժանմունքներ եւ մասնաճյուղեր՝ Հայաստանի ողջ տարածքում:

Տեղեկացնենք, որ արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նշենք, որ նամականիշի ձեւավորողը Հրայր Սեւոյանն է: Այն տպագրվել է Արգենտինայում՝ «Letra Viva» տպարանում, ունի 350 դրամ անվանական արժեք եւ 40 000 տպաքանակ: