Ոստիկանության Թալինի բաժնում, մայիսի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վրաստանի քաղաքացի, 48-ամյա Ամիրան Ֆ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արտենի-Քարակերտ ճանապարհին կողաշրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: