Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ մայիսի 9-ին այցելել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի՝ մասնակցելու Հավերժական կրակի մոտ՝ Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը: Այս մասին նշված է դեսպանատան Facebook-յան էջում:
«Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Հաղթանակը, այլեւ հաշտության եւ բարգավաճման եվրոպական հաջող ծրագիրը »,- հայտարարել է դեսպանը:
Հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված միջացառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ տեղի է ունեցել շքերթ` հայ եւ ռուս զինվորականների մասնակցությամբ:




























