Դոնեցկի կենտրոնում, որտեղ այսօր տեղի է ունեցել «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կողմնակիցների ցույցը, ռազմական բեռնատարներ են հայտնվել` «Բատալյոն «Վոստոկ» մակագրությամբ: Համապատասխան լուսանկարները հրապարակում է «Նովոստի Դոնբասա»-ն:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հերքել էր այն լուրը, որ Չեչնիայի ջոկատները Ուկրաինայի տարածքում են: Հիշեցնենք, որ «Վոստոկ» ջոկատը հիմնականում Չեչնիայի Հանրապետության քաղաքացիերից է բաղկացած:
Մինչդեռ Դոնեցկի ցույցի մասնակիցները հավանության բացականչություններով էին դիմավորել Խորհրդային Միությունը վերականգնելու վերաբերյալ կոչերը: Ելույթ ունեցողները հայտարարել էին, որ երկիրը սկսել է փլուզվել:




























