Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ եւ Սեւաստոպոլ Ուկրաինայի հետ չհամաձայնեցնելու կապակցությամբ, այս մասին ասվում է ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնում Ուկրաինայի հետ մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Ռուսաստանի բռնակցած Ղրիմ եւ Սեւաստոպոլ այցը չհամաձայնեցնելու կապակցությամբ», - ասվում է հայտարարությունում, փոխանցում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Այդ սադրանքը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը գիտակցված է գնում ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածության հետագա սրացմանը եւ չի ցանկանում երկկողմ խնդրահարույց հարցերը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - ընդգծվում է հայտարարությունում:



























