Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է նաեւ Արա Բուդաղյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է: Այս մասին NEWS.am-ին ասաց առաջադրված թեկնածուն:

Բացի Արա Բուդաղյանից՝ այս պահին կա եւս երեք թեկնածու: Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որին աջակցում է Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը, գործարար Հրայր Յոլյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս ըստ մամուլի աջակցում է Սուրիկ Խաչատրյանը: 14 տարի Գորիսը ղեկավարող Նելսոն Ոսկանյանը որոշել է չառաջադրվել:

Նշենք, որ վերջնաժամկետը մայիսի 14-ն է: