ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ բնակիչը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ իր խանութում կեղծ AMG անվահեծեր ներմուծելու եւ վաճառելու համար: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
37-ամյա Համլետ Այվազյանը կալանավորումից հետո իրեն մեղավոր է ճանաչել (2012-ին): Միաժամանակ դաշնային գործակալները AMG ֆիրմայի 189 կեղծ անիվներ են հայտնաբերել՝ որոշ շքեղ մեքենաների համար: Համլետը նաեւ 2100 սոսնձվող լոգոտիպեր է պահել, ինչպես նաեւ «Mercedes» и «BMW» մակնիշների անիվների դիսկեր:
Հետաքննությունը սկսվել է 2012-ի հունվարին, երբ ԱՄՆ մաքսատան եւ սահմանապահ ծառայության աշխատակիցները զննել են կոնտեյները, որտեղ եղել է 430 կեղծ դիսկեր: Ավելի ուշ պարզվել է, որ Այվազյանը կեղծ ապրանքները ձեռք է բերում չինական մի ընկերությունից, որը վաճառել է այնպիսի բրենդների ապրանքներ, ինչպիսիք են «Audi»-ն, «BMW»-ն, «Mercedes-Benz»-ը, «Land Rover»-ը, «Porsche»-ն ու «Cadillac»-ը: Այվազյանը յուրաքանչյուր դիսկը գնել է 100 դոլարով եւ վաճառել 200 դոլարով:




























