Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 58 CC 888 համարանիշի (վարորդ` Ս. Մ.) եւ «Լեքսուս» մակնիշի 11 OU 210 համարանիշի (վարորդ` Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչից 30-ամյա Ս.Մ.-ն, Հ.Մ.-ն եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 44-ամյա Գ. Հ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները: