Անհապաղ անհրաժեշտ է,ո րպեսզի ԵԱՀԿ միջնորդությամբ Կիեւի իշխանությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի  միջեւ ազգային երկխոսություն սկսվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ինչպես հաղոդում է «Ռոսբալտը», Լավրովը հույս է հայտնել, որ Վաշինգթոնը «սերտ կհամագործակցի Կիեւի հետ, որպեսզի վերջ տրվի ռազմական գործողություններին երկրի հարավ-արեւելքում, ազատ արձակվեն քաղբանտարկյալներն ու բողոքի ցույցերի մասնակիցները»: Լավրովի կարծիքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է սահմանադրական ռեֆորմի համար Մոսկվայում մայիսի  7-ին  Ռուսաստանի եւ Շվեյցարիայի նախագահների հանդիպման ընթացքում կայացած առաջարկների շրջանակում: Լավրովն ու Քերին պայմանավորվել են հետագա կապի վերաբերյալ՝ հարավ-արեւելքում իրավիճակի լարվածության մեղմացման համար: