Հակաահաբեկչական գործողության ընթացքում Մարիուպոլում մայիսի 9-ին յոթ մարդ է զոհվել, եւս 39-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի  առողջապահության դեպարտամենտը:

Սպանվածների եւ վիրավորների պատկանելիության մասին տվյալներ առողջապահության դեպարտամենտը դեռ չունի:

Ինչպես հիշեցնում է «Ուկրաինսկայա պրավդան», Մարիուպոլում մայիսի 9-ին մոտ 60 մարդ զինված հարձակում է գործել ոստիկանության քաղաքային բաժանմունքի վրա:

Ուկրաինական զինվորները հակաահաբեկչական գործողություն են սկսել, քաղաք են մտցրել զրահատեխնիկա:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքով՝ մարտի ընթացքում 20 ահաբեկիչ ոչնչացվել է, 4-ին գերի են վերցրել:

Ոստիկանության կողմից սպանվել է մեկ մարդ, կա 5 վիրավոր:

Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունում, զինվորների թվում սպանվածներ ու վիրավորներ չկան: