Մոսկվային կից Նոգինսկի շրջանում մայիսի 9-ի երեկոյան ռոտվեյլեր տեսակի շունը հարձակվել է հնգամյա երեխայի վրա եւ կյանքի հետ անհամատեղելի էին: Աղջիկը մահացել է նախքան շտապօգնության բժիշկների տեղ հասնելը:
Ինչպես հաղորդում է Ինտորֆաքսը, աղջիկը մոր հետ հարազատներին էր այցելել, որտեղ երեխայի վրա մեկ տարեկան շուն է հարձակվել:
Դժբախտ պատահարի տեղում քննչական խումբ է աշխատում: Այն պարզում է կատարվածի պատճառները եւ հնգամյա երեխայի մահվան մանրամասները:



























