Մարիուպոլում, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողություն է անցկացվում, առեւանգել են ոստիկանության պետին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Առեւանգել են Մարիուպոլի ոստիկանության պետին, մի քանի ոստիկան է սպանվել… Դիպուկահարը կրակել է հիվանդանոցի վերին հարկերից: Զինվորների, մարդկանց վրա»,- նշել է նա:

Ինչպես հիշեցնում է «Ուկրաինսկայա պրավդան», Մարիուպոլում մայիսի 9-ին հակաահաբեկչական գործողության ընթացքում յոթ մարդ է զոհվել: