ԱՄՆ-ում մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ կատարած այցն անվանել են «սադրիչ եւ ավելորդ»:

«Այդ ուղեւորթյունը սադրիչ է, որի կարիքը չկար: Ղրիմը պատկանում է Ուկրաինային եւ մենք, իհարկե, երբեք չեն ճանաչի Ռուսաստանի ապօրինի եւ ոչ իրավական գործողություններն այդ ուղղությամբ»,- ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամնետի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է «Ուկրինֆորմը»: Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում: Այս ենթատեքստում պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ կողմերը քննարկել են քայլերը, որոնք իսկապես հարկավոր են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար:

Բացի այս Փսակին հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարը հաջորդ շաբաթ կմասնակցի 11 երկրների արտգործնախարարների հանդիպմանը բրիտանական մայրաքաղաքում՝ «London 11»: Հիմնական թեմաներից մեկը կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: