Մայիսի 9-ին՝ ժ. 19.00-ի սահմաններում, անհայտ անձին հարձակվել են միջազգային բարեգործական «Կարմիր խաչ» կազմակերպության գրասենյակի վրա, որը տեղակայված է Դոնեցկի կենտրոնում։
Իրավապահների խոսքով՝ անհայտ անձինք պատանդ են վերցրել բարեգործական կազմակերպության 7 աշխատակցի։ Յոթն էլ տղամարդ են։ Գրասենյակում գտնվող կանանց բաց են թողել, հայտնում է «Նովոստի Դոնբասա»-ն։
Պատանդներից երեքը Կիեւից են, մեկը՝ ֆրանսիացի, երեքը՝ Դոնեցկից։ Բոլորն էլ Դոնեցկ էին եկել մայիսի 9-ի երեկոյան՝ դեղորայք հասցնելու համար։ Անջատողականները հափշտակել են բոլոր դեղամիջոցները եւ հեռացել անհայտ ուղղությամբ։
Պատանդները Դոնեցկի նահանգապետարանում են, որը գրավել են չգրանցված «Դոնեցկի Հանրապետություն» ՀԿ-ի ներկայացուցիչները։




























