ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում օդում բռնկված օդապարիկն ընկնելու  հետեւանքով երեք մարդ անհետացել է, փոխանցում է  NBC-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Քերոլայն շրջանում, որտեղ ուրբաթ օդապարիկների փառատոն էր ընթանում: Կատարվածի մասին լուրերը ստացվել էին տեղի ժամանակով 20:00-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ նահանգի ոստիկանության` հրդեհից հետո մնացած օդապարիկի մասերը  դեռ չեն հայտնաբերվել:

ABC հեռուստաալիքը նշում է, որ օդապարիկը խճճվել էր էլեկտրալարերի մեջ, որից հետո բռնկվել էր: Ըստ  հեռուստաալիքի`  օդապարիկում երեք մարդ կար` օդապարիկավարը եւ երկու ուղեւոր: