Լիտվայում «լռության օր» է՝ կիրակի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Ընտրական գլխավոր հանձնաժողովը հայտնում է, որ քվեարկությունից 30 ժամ առաջ քարոզարշավը, ըստ օրենքի, արգելված է։

Բացառություն են թեկնածուների գովազդային ցուցապաստառները, որոնք կախված են որոշակի վայրերում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Քվեարկությունը կսկսվի մայիսի 11-ին` տեղի ժամանակով  07:00-ին: Նախագահական ընտրություններին մասնակցելու ձայնի իրավունք ունեն Լիտվայի 2,541 միլիոն չափահաս քաղաքացիներ: Երկրում բնակվում է  3 միլիոն մարդ:

Նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու: Փորձագետներն առաջատար են համարում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին: Նախագահն ընտրվում է գաղտնիուղիղ քվեարկությամբ` հինգ տարի ժամկետով: Թեկնածուների համար կա տարիքային շեմ` 40 տարեկան: