Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը  մեկնել է Հայաստանից: Այս մասին NEWS.am-ից ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Գրիգոր Գրիգորյանն արդեն Հայաստանում չէ, առողջական որոշակի խնդիրներ ունի, եւ այժմ ընթացիկ բուժում է ստանում արտասահմանում»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դեռ վերջնական որոշված չէ, թե ով կփոխարինի Գրիգոր Գրիգորյանին:

«Կարծում եմ, որ նրան փոխարինելու է Տիգրան Ներսիսյանը Հրազդանից»,- ավելացրեց խմբակցության քարտուղարը:

Նշենք, որ Տիգրան Ներսիսյանը Հրազդանի հացի գործարանի տնօրենի որդին է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը պատգամավորի մանդատից հրաժարվել է մայիսի 6-ին: