Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար պարզ չէ, թե մայիսի 9-ին Եռաբլուրում ինչ է ցանկացել ասել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը

«Անկեղծ ասած ես չեմ մեկնաբանում մի բան, որից, անկեղծ ասած, ոչինչ չհասկացա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին լրագրողները հարցրել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (այդտեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը):

«Գագիկ Ծառուկյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ այնտեղ՝ այդ փողոցում գծանշաններ պետք է արվեն, փակ կլինի՝ ուրիշ կողմով կգնան»,-ասել էր ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին պատասխանել էր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, որը հայտարարել էր, թե երկրի վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով: