Դոնեցկում նախօրեին ձերբակալված Կարմիր խաչի աշխատակիցներին ազատել են, հայտնել է Եվրոպայում եւ Ասիայում ԿԽՄԿ գրասենյակի մամուլի քարտուղար Դավիթ-Պիեռ Մարկեն: Ըստ նրա՝ պատանդ վերցնելու մասին խոսքը չի եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Նրանք ձեռբակալվել էին ստուգման համար եւ արագ ազատ արձակվել», - ասել է Մարկեն: Ձերբակալվել էին կազմակերպության ինն աշխատակիցներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 9-ին՝ ժ. 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են միջազգային բարեգործական «Կարմիր խաչ» կազմակերպության  գրասենյակի վրա, որը տեղակայված է Դոնեցկի կենտրոնում: Իրավապահների խոսքով՝ անհայտ անձինք պատանդ էին վերցրել բարեգործական կազմակերպության 7 աշխատակցի, յոթն էլ՝ տղամարդ: