Իշխանությունը պատրաստ է շրջանների, մասնավորապես Դոնբասի  ներկայացուցիչների հետ բանակցությունների, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ժ/պ, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել», - ասել է նա:

Տուրչինովը նաեւ հիշեցրել է ամբողջ երկրում ազգային միասնության կլոր սեղանների անցկացման  նախաձեռնության մասին: Ըստ նրա՝ կլոր սեղաններին մասնակցելու են հրավիրվում  ՏԻՄ ներկայացուցիչներ, Դոնբասի գիտնականներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական շարժումները եւ ՀԿ-ները ներկայացնողներ:

«Մենք կլոր սեղանների ենք հրավիրում, բայց ոչ ահաբեկիչներին, որոնց խնդիրը երկրի կործանումն է, խնդիր, որը նրանց առջեւ դրել են իրենց տերերը: Մենք պատրաստ ենք նստել եւ խոսել՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում եւ ինչ կարգախոսներ են հնչեցվում» , - ասել է Տուրչինովը: