Փրկարար ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.39-ին, մարվել` 11.43-ին:
Թիվ 65 բնակարանի խոհանոցում մասամբ այրվել են պատուհան, գազի բալոն եւ սեղան:




























