Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում` «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց այսօր՝ մայիսի 10-ին, բախվել են Երեւանի բնակիչ, 64-ամյա Սեյրան Սուսանյանի վարած 37 համարի երթուղային տաքսին եւ Lexus մակնիշի ավտոմեքենան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Lexus-ի վարորդն ու «Գազել»-ի 4 ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:
Վիրավորների անունները դեռ հայտնի չեն:
Նշենք, որ «Գազել»-ը սպասարկում է թիվ 37՝ Քասախ-Արգավանդ երթուղին:




























