Մոսկվայի հյուսիս-արեւելքում սրճարանի մոտ ծագած կռվի ընթացքում մեկ մարդ սպանվել, մյուսը դանակի վնասվածքներ է ստացել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ըստ նրա՝ դեպքը կատարվել է մայիսի լույս 10-ի գիշերը՝ Պսկովի փողոցի 4-րդ շենքի մոտ:
Ժամը 01.30-ին սրճարանի մոտ չորս քաղաքացիների միջեւ վեճ է ծագել՝ վերաճելով կռվի, որի ընթացքում անհայտ անձը 1984թ. ծնվ. տղամարդուն դանակի մահացու հարված է հասցրել սրտի շրջանում եւ դանակի մի քանի հարվածներով վնասվածքներ հասցրել 1985թ. ծնվ. քաղաքացուն:
Աղբյուրի խոսքով՝ մի քանի ժամ անց իրավապահները ձերբակալել են կասկածյալին՝ Հայաստանի 1990թ. ծնված քաղաքացու: ՌԴ ՆԳՆ-ի մյրաքաղաքային վարչության ներկայացուցիչը հաստատել է տղամարդու ձերբակալման փաստը՝ մանրամասներ չնշելով:



























