Հայաստանի զինված ուժերի Իջեւանի N զորամասում զինվոր է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մահացած զինծառայողի անունն է Ներսես Ղազարի Կարապետյան:
Այս պահին ՊՆ քննչական գործողություններ է կատարում, այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:




























