Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում ավտոմեքենավարի ստուգման արդյունքում անսթափ վիճակում գտնվող հայ է ձերբակալվել, որ նաեւ բանկային քարտերի վերակոդավորման նպատակով անձնական տվյալների գողության մեջ է կասկածվում, գրում է «Glendale News-Press» թերթը:
Ոստիկանները առանց առջեւի պետհամարանիշի ընթացող «BMW» են նկատել: Ավտոմեքենան կտրուկ արգելակմամբ կայանել է ճանապարհային նշանի մոտ: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 33-ամյա վարորդ Խաչատուր Զաքարյանը չի կարողանում ընկալելի խոսել, եւ վրայից էլ ալկոհոլի ուժեղ հոտ է գալիս: Այնուհետեւ ոստիկանները ուղեւորների համար նախատեսված առջեւի նստարանին մագնիսային շերտով մի քանի դատարկ քարտ են հայտնաբերել:
Պահանջելով վարորդի դրամապանակը, այնտեղ եւ իրավապահները քարտեր են գտել, որոնց մի մասը` Զաքարյանի անունով: Ավելի ուշ պարզվել է, որ դրանք վերակոդավորված են տարբեր հաշիվներից: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վեց դատարկ քարտ, երեք քարտ` Զաքարյանի անունով, «American Express»-ի երեք նվեր-քարտեր եւ «Green Dot Bank»-ի երկու վարկային քարտեր:
Խաչատուր Զաքարյանը մեքենայություններ իրականացնելու կասկածանքով, ինչպես նաեւ անսթափ վիճակում եւ ուժի մեջ չգտնվող վարորդական իրավունքով մեքենա վարելու համար ձերբակալվել է եւ որոշ ժամանակ անց, 50 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավի դիմաց, ազատ արձակվել:




























