Երիտասարդական Կոնգրեսի համագումարի ժամանակ այսօր՝ մայիսի 10-ին, ընտրվեց 40 հոգուց կազմված խորհուրդը:
Ցուցակում ընդգրկված են Ալբերտ Ներսիսյանը, Անի Գեւորգյանը, Արամայիս Ավետիսյանը, Արեն Մանուկյանը , Արտակ Կարապետյանը, Արտակ Հարությունյանը, Արփինե Մարտիրոսյանը, Գարիկ Ասատրյանը, Գուրգեն Ասատրյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Վարդանյանը, Եվա Թովմասյանը, Թաթուլ Սարոյանը, Թամարա Նազարյանը, Լիանա Պողոսյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Լիլիթ Թարլամազյանը, Լուիզա Աբրահամյանը, Կարեն Թովմասյանը, Կարեն Հարությունյանը, Հայկ Պետրոսյանը, Հասմիկ Պետրոսյանը, Մանուելա Գրիգորյանը, Մարիամ Զուրաբյանը, Մարիամ Մուրադյանը, Նորայր Գասպարյանը, Ռիմա Գրիգորյանը, Սաթենիկ Պետրոսյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Սերգեյ Գասպարյանը, Սերգո Տոնոյանը, Ստեփան Ասրյանը, Սուրեն Սուջյանը, Վարդան Հարությունյանը, Տաթեւ Եսայանը, Տաթեւ Զորյանը, Տաթեւիկ Պողպատյանը, Տիգրան Առաքելյանն ու Տիգրան Բադալյանը:
Նշենք, որ այսօրվա համագումարին մասնակցում էր նաեւ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչեւ նրա ժամանելը՝ համագումարը բաց էր լրատվամիջոցների համար, սակայն նրա գալուն պես բոլոր լրագրողներին դահլիճից հեռացրին:




























