Փրկարար ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 17.36-ին  տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի հոգեբուժարաններից մեկում պայթուցիկ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Իրականացվել է հիվանդների եւ բուժ.անձնակազմի տարահանում:

Տեղազննման արդյունքում 3 հոգեբուժական կլինիկաներում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: