Մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 78 կայաններ ժամը 13.19-ից մինչեւ ժամը 19.45-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ընդհանուր 14303 կրակոց:
Կրակոցներն իրականացվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Կողբավան, Արտամետ եւ Լոռու մարզի Լեյջան, Ագարակ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Դսեղ, Հագվի, Օձուն գյուղերում:




























