Թուրքիայի ազգային մեծ ժողովը 338 ձայնով խորհրդարանի նախագահ ընտրեց Անթալիան ներկայացնող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ալի Շահինին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» թերթը։

Թուրքիայի ազգային մեծ ժողովի 23-րդ գումարման խորհրդարանի չորորդ նստաշրջանի սկսվելուց առաջ խորհրդարանի նոր նախագահ ընտրվեց։ Երեկ քվեարկության առաջին երկու փուլում ոչ ոքի չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 367 ձայնը, եւ այսօր երորրդ փուլ եղավ, որի արդյունքում խորհրդարանի նախագահ դարձավ Մեհմեթ Ալի Շահինը։