Մոսկվայում իրականացվում է «Խափանում» գործողությունը հանցագործներին ձերբակալելու համար, որոնք կողոպտել են ավտոպահեստամասերի խանութը:

ՆԳՆ վարչության տեղեկությունների համաձայն՝ 07:40-ին անգժհայտ անձինք դիմակներով խանութ են մտել եւ զենքի սպառնալիքի ներքո դրամարկղից հափշտակել են այնտեղ առկա դրամական միջոցները: Հարձակվողները դեպքի վայրից հեռացել են սեւ «Kia» մակնիշի սեւ մեքենայով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ռուսական ոստիկանությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում խանութի որեւէ աշխատակից չի տուժել: Հափշտակված գումարի չափը ճշտվում է: