Այսօր` մայիսի 11-ին կնոջ դի է հայտնաբերվել Մասիսի  ամառանոցների մերձակայքում, թաղված  վիճակում:  NEWS.am-ին հաջողվեց պարզել նրա տվյալները, նա Երեւանի 50-ամյա բնակչուհի է, անունը` Վարդուհի: Վերջինս անհայտ կորել է դեռեւս մայիսի սկզբից, ինչի մասին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է  ստացել  մայիսի 7-ին:

Վարդուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է  ոմն Սերգեյը: Ըստ  նախնական տվյալների,  վերջինիս «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ էլ նրանց միջեւ  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Սերգեյը իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ապա դին պարտակել նշված տարածքում:

Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: