«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելացել է մեկ պատգամավորով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԲՀԿ մամուլի ծառայությունից, կուսակցության շարքերը համալրել է թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նրան շնորհավորել, կուսակցական տոմսն ու կրծքանշանն է հանձնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին Սամվել Բալասանյանը «Օրինաց Երկիր» կուսակցության խմբակցության անդամ էր, եւ մի առիթով հայտարարել էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրված: Սակայն հետո, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխնական կոալիցիայից, այս բիզնեսմեն-պատգամավորը հեռացավ ՕԵԿ-ից: Ամենայն հավանականությամբ նրա ճակատին ոչ թե ՕԵԿ է գրված այլ «կոալիցիոն բիզնեսմեն»:
Սամվել Բալասանյանը Գյումրու գարեջրի գործարանի սեփականատերն է:




























