Փրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել:
Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 07ՏԼ711 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ո.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, այնուհետեւ բախվել «Հոնդաի» մակնիշի 33TP401 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Օ.) ավտոմեքենային, ինչից՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ո.-ը, ուղեւոր Ա. Գ.-ը եւ վրայերթի ենթարկված կինը հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Օ.-ը (ծնվ. 1948թ.), Ն, Ա,-ը (ծնվ. 1978թ.), Ռ. եւ Լ. Օ.-ները (ծնվ. 2004թ. եւ 2011թ.) հոսպիտալացվել են սրբ. Աստվածամայր բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա.Ո.-ի եւ Է.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ս.Գ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ռ. եւ Լ. Օ.-ներինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




























