Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից հանել են 800 մարդու` ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում են «հեռախոսային ահաբեկչի» ինքնությունը: Օդանավակայանում ռումբ գտնվելու վերաբերյալ անհայտ անձի հեռախոսազանգն ստացվել էր մայիսի 12-ին`տեղի ժամանակով 03.20-ին, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Դուրս են բերվռլ 800 ուղեւոր եւ օդանավակայանի անձնակազմը: Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Օդանավակայանը զննելիս պայթուցիկ նյութեր եւ սարքեր չեն հայտնաբերել: Առավոտյան ժամը 6-ից օդանավակայնը շարունակել է աշխատել բնականոն ռեժիմով: Ներկայումս պարզում են զանգահարողի ինքնությունը: ՌԴ ՔՕ-ի «Կեղծ տեղեկություն ահաբեկչության մասին» 207 հոդվածը նախատեսում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: Քրեական պատասխանատվությունից բացի, կասկածյալը պետք է նաեւ զգալի գումար վճարի` որպես բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում: