Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ն չի բացառում Արեւելյան Եվրոպայում իր ներկայության հետագա ամրապնդումը: «Մենք պատրաստ ենք հետագայում էլ քայլեր ձեռնարկել, եթե հարկ լինի, ավելի շատ զորավաժություններ անցկացնել», - հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Bild թերթի հետ հարցազրույցում: Նա թվել է ավիացիոն եւ ծովային խմբավորումների ուժեղացման միջոցառումները, որոնք ապահովում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների անվտանգությունը Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: «Մեր հաջորդ քայլը կախված կլինի նրանից, թե իրավիճակն ինչպես կզարգանա», - չի մանրամասնել Բրիդլավը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Նա չի բացառել, որ Ուկրաինան որոշակի պայմաններում կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին: «Բնականաբար, Ուկրաինան պետք է որոշի` ցանկանում է արդյոք միանալ ՆԱՏՕ-ին: Մենք ոչ ոքի չենք պարտադրում», - պարզաբանել է Բրիդլավը: