Լիտվայի նախագահական ընտրությունների ընթաքում երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն քվեաթերթիկների 95%-ի հաշվարկից հետո հավաքել է ձայների 46%-ը` երեք անգամ ավելի իր հիմնական մրցակցից: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ անց, որին կմասնակցեն Դալյա Գրիբաուսկայտեն եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգմանտաս Բալչիտիսը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ փորձագետների` Գրիբաուսկայտեի վարկանիշը աճել է Ռուսաստանին Ղրիմի միանալու հարցում ամուր դիրքորոշման շնորհիվ: