Հանուն կարճաժամկետ  շահի` Ռուսաստանը շարունակում է ինքնամեկուսացումը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:

ABC հեռուստաալիքի եթերում, պատասխանելով Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հարցին, Հեյգելը  նկատել է. «Ռուսները կարող են զգալ, որ իրենք այսպես թե այնպես հաղթում են, սակայն աշխարհում ամեն ինչ կարճաժամկետ շահով չի չափվում»:

Չակ Հեյգելը հերթական անգամ հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե  ռուսական զորքերը հեռացվել են Ուկրաինայի սահմանից, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: