Փրկարար ծառայությունը մայիսի 12-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեում` Կրպակ սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 35ST971, «ՎԱԶ 2107» մակնիշի 35SD957(վարորդ Գ. Բ.) եւ «Լիդեր» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի T5665 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ.1977թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվասծքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: