ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի եւ Լուգանսկի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հանդեպ վերաբերմունքը կհայտնի դրա արդյունքների ամփոփումից հետո, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  Բացի այդ, Պեսկովը Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ակնարկները բացարձակ հիմարություն է անվանել, հայտնում է «Կոմերսանտը»:

«Ինչո՞ւ Արեւմուտքը չկարողացավ կանխել Սլավյանսկում եւ Կրամատորսկում ԲՄՊ-ների կիրառումը եւ խուսափել խաղաղ բնակիչների սպանությունից: Նրանք չօգտագործեցին իրենց ողջ ազդեցությունը, եւ ոչ մի բան, իսկ Ռուսաստանը մեղավոր է ամեն ինչում», - հայտարարել է նա:

Ըստ Պեսկովի`Մոսկվային նոր պատժամիջոցներով սպառնալով ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն «ճիզվիտական քաղաքականություն» են վարում:

«Իրենց համար կարեւոր չէ, թե ինչպես են կատարվում պայմանավորվածությունները, արդյոք երկխոսություն ընթանում է, դադարեցվել է հրաձգությունը:  Իրենց համար կարեւորն է ընտրություններ անցկացնել եւ փակել իրենց կազմակերպած հեղաշրջման օրինականության իրավական հարցը», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: